ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նորընտիր ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ռեկտորի ընտրության ժամանակ քաղաքական տարրեր չի նկատել, պարզապես մրցակցությունն է ուժեղ եղել: 24News-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց՝ այս ընթացքում որևէ խոչընդոտի, խժդժության բուհում չի հանդիպել:
Խոսելով առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններից ու դրանցում բուհերի հնարավոր ներգրավվածությունից, մասնավորապես՝ համալսարանի միջոցով «ձայներ ապահովելուն», ռեկտորը հավաստիացրեց. «Ընտրությունների մասով ԿԳՄՍՆ-ից հրահանգ ինձ չի եղել, չի էլ լինի: Քաղաքականացված չենք եղել, ցանկություն ու տրամադրություն էլ չունենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ