ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը կղեկավարի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Այդ մասին շրջանառվող լուրը 24News-ի հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Հարցին՝ համապատասխանո՞ւմ են լուրերը իրականությանը, Վիկտոր Սողոմանյանը դրական պատասխան է տվել, ապա հավելել, որ Արմեն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները, բայց քանի որ վատառողջ է, դեռ աշխատում է հիվանդասենյակից։
Վիկտոր Սողոմոնյանը նաև տեղեկացրել է, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։
--00—ԼՄ