ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» – «Չելսի» հանդիպումը Ստամբուլում չի կայանա։ Խաղը կանցկացվի Պորտուգալիայի Պորտու քաղաքի «Դրագյո» մարզադաշտում։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչում կմրցեն «Մանչեսթեր Սիթի»-ն և «Չելսի»-ն:
Հանդիպումը նախատեսված է մայիսի 29-ին:
--00—ՄՀ