ՉԼ․ Բարսեղյանի ահազանգն Ատլետիկոյի դարպասին․ հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Screenshot_5

Չեմպիոնների լիգայի 2024/25թթ․ խաղարկության Լիգայի փուլի 6-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Սիվիտաս Մետրոպոլիտանոյում» ընդունել է Բրատիսլավայի «Սլովանին»։

«Սլովանի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդիպման 26-րդ րոպեին փայլուն հնարավորություն է ստեղծել, սակայն հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից։

33-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը չի կարողացել շարունակել հանդիպումը՝ վնասվածքի պատճառով։ Վերջինս փոխարինվել է։

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ