ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Սյունիքի մարզի Իշխանասարի բարձունքը լուրջ կարևորություն ունի։ Այն ամբողջությամբ իշխում է Սիսիանի և Գորիսի հատվածի վրա, վերահսկողության տակ է վերցնում դեպի Արցախ գնացող մեր ճանապարհը, նաև՝ Սիսիանի օդանավակայանը և, ընդհանրապես, այն հատվածը, որտեղ ժողովուրդը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով՝ անասնապահությամբ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Նրա խոսքով՝ անընդունելի է, որ այդ բարձունքը մնա հակառակորդին։
«Եթե ամրացած լիներ, հակառակորդը չէր կարողանա առաջ գալ, եթե ունեցել ենք դիրքեր և դա թույլ ենք տվել, ավելի վատ։ Վարչապետի գնահատականը, որ անհանդուրժելի վիճակ է, նշանակում է՝ իրեն չի վերաբերում։ Ինքը պետք է միջոցներ ձեռնարկեր, որ այդպես չլիներ։ Վատ է, որ իրողությունը կատարվում է, հետո են մտածում՝ ինչ անել։ Մինչև այդ հակառակորդն այդտեղ չի եղել։ Անհարաժեշտ է եղել, որ մենք ամրանանք այդ դիրքերում»,- ասել է նա։
Շարունակությունը՝ տեսանյութում։
--0--ԿԿ