ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Դեռ ամբողջովին չի հաջողվել ադբեջանցիներին ՀՀ տարածքից դուրս հանել, բանակցություններն ընթանում են: Բանակցությունները ևս իրենց մեջ մեսսիջներ ու ահազանգեր են պարունակում, որպեսզի խնդիրն արագ կարգավորվի: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Խնդրի կարգավորմանն ենք գնում և եթե մինչև ՀԱՊԿ-ի գործընթացի սկսելն այն չկարգավորվի, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ միջամտությունից անմիջապես հետո այս խնդիրը կկարգավորվի»,- նշեց նա:
Անդրադառնալով այն հարցին՝ ինչպես է հակառակորդը կարողացել անցնել Հայաստանի տարածք՝ ԱԽ քարտուղարը նշեց, որ պատերազմի ավարտից հետո սահմանային փոփոխություններն են եղել և ձմռան պատճառով չեն կարողացել ամբողջ սահմանը կահավորել:
«Ժամանակի ընթացքում բոլոր հարցերը կկարգավորենք, այնպես չէ, որ 1994 թվականին ամբողջ սահմանը կահավորված է եղել, դրա համար երկար ժամանակ է պահանջվել, այս դեպքում էլ որոշակի ժամանակ կպահանջվի: Հասկանում եմ մեր հայրենակիցների մտահոգությունները, բայց մենք ամեն ինչ անում ենք»,-հավելեց Արմեն Գրիգորյանը:
--00--ԱՀ