ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Ամերիկայի Միացյալ Նահանգները սադրիչ է համարում Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին և կոչ է անում անմիջապես դադարեցնել դրանք։ Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Պետդեպարտամենտը տեղեկացրել է նաև, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և այդ տարածքներում զորքերի ցանկացած տեղաշարժ անպատասխանատու է համարում:
--00--ԱՀ