ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով։
Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։
Կատարվում է նախաքննություն։
Նշենք, որ ձերբակալվածը հանրության լայն շրջանակներին հայտնի Արթուր Այվազյանն է, որ ավելի հայտնի է Մոնախ անունով: Նա և կամավորները երեկ փակել էին միջպետական ճանապարհը: Նրանց պահանջն էր, որ իշխանությունը վերադարձնի իրենց զենքերը՝ սահմանները պաշտպանելու համար:
--00--ԱԹ