ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News
Ազատամարտիկ Արթուր Այվազյանը, որը ավելի հայտնի է Մանախ անունով, քիչ առաջ ազատ է արձակվել։ Նրան մեղադրանք էր առաջադրվել համացանցում հայհոյելու համար, ինչը որակվել էր որպես խուլիգանություն և բռնության կոչ, Այվազյանը կալանավորվել էր: Այս մասին գրում է Hraparak.am-ը։
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է պաշտպանի բողոքը, Մանախն ազատ է արձակվել։
--00--ԿԿ