ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Մայիսի 16-ին վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմանում Հրաչյա Քոչարի փողոցում՝ «Հայաստան» հանրախանութի դիմաց, «Dodge» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտների, որից հետո ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes Տ-65»-ին և «Toyota Camry»-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև հրշեջ-փրկարարները: Վրաերթի ենթարկվածներն ու «Dodge»-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի:
--00—ԼՄ