Mercedes ML500-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

1

Ապրիլի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում 47-ամյա Մ․ Նիկոլաշվիլին իր վարած Mercedes ML500 մակնիշի ավտոմեքենայով Վրացական 4-րդ նրբանցքի 7-րդ շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 71-ամյա Ա․ Այվազյանին, գրում է shamshyan.com-ը: 



Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է բժիշկներին՝ վրաերթի ենթարկվածին տեղափոխելու «Արմենիա» բժշկական կենտրոն։



Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 



Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ։



Վրաերթի ենթարկվածի կյանքին էլ վտանգ չի սպառնում։

--00—ԼՄ