ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ մասնակցել է մի միջոցառման, որի ժամանակ պահանջելել է Ֆրանսիայի իշխանություններին դիմագրավել Ադրբեջանին:
«Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք լքել ենք նրան: Իհարկե, ես մասնակցել եմ տեղի ունեցած բողոքի ակցիային, Ֆրանսիայից պահանջել եմ վճռականորեն դեմ կանգնել Ադրբեջանին, որը ոտնձգություն է թույլ տալիս Հայաստանի սահմանների նկատմամբ և անօրինականորեն պահում է հայ ռազմագերիներին»,- գրել է Բուայեն:
--00—ԼՄ