ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախարարները քննարկել են իրավիճակն Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին։
Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի ամուր աջակցություն ցուցաբերել եղբայրական Ադրբեջանին՝ «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի համաձայն։
--00--ՀԱ