ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ԱՄՆ-ն Հայաստան ճամփորդողների նախազգուշացումը բարձրացրել է ամենաբարձր՝ 4-րդ (կարմիր) մակարդակի և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել ՀՀ: Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսն ու սահմանային լարվածությունը: Նախազգուշացումը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը:
Միացյալ Նահանգները նաև կոչ է անում չայցելել Լեռնային Ղարաբաղ և դրա հարակից տարածքներ, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին չի կարող անվտանգային միջոցառումներ իրականացնել ԼՂ այցելած քաղաքացիներ համար:
--00—ԼՄ