ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Միացյալ Նահանգները ողջունում է վերջերս Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
«Մենք վճռականորեն աջակցում ենք ապագա անմիջական շփումներին, որոնք խաղաղություն կբերեն տարածաշրջանին»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:
Հիշեցնենք, որ օրերս Բրյուսելում հերթական անգամ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
--00—ԼՄ