ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
ԱԺ արտահերթ նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան՝ խոսելով արտաքին գործերի նախարարության՝ ստորագրվելիք փաստաթղթից տեղեկացված լինել չլինելու մասին հայտնեց, որ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով, ոնց կարող է ԱԳՆ-ն տեղեկացված չլինի դրա մասին։
«Այդ փաստաթղթերը ստացվում են ԱԳՆ-ի խողովակներով, ես ո՞նց եմ դա ստանում, կարա մեկը բացատրի։ Դա տրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, դեպանատունն ուղարկում է նախարարություն՝ նախարարին, նախարարն էլ ուղարկում է ինձ»,- նշեց Փաշինյանը։
--00--ԱՀ