ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Հայ զինվորին ստորացնող հայտնի տեսագրությունը տեսնողը պետք է դուրս գար փողոց, ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է մոռանային իրենց քաղաքական ամբիցիաները, և երեկ պետք է Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն լիներ, բայց մարդիկ ընկել են իրենց ցուցակներով, իրար փոր են թափում՝ ով որ համարը կլինի։ Ես թքած ունեմ այդ ամեն ինչի վրա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Այո, ես ասել եմ՝ ինձ որտեղ եմ տեսնում, բայց ես ցուցակի համար կռվող տղա չեմ, ու նորից կրկնում եմ, ես սատարելու եմ Ռոբերտ Քոչարյանին»,- ասել է Պետրոսյանը:
«Ես հիասթափված եմ, մենք ընդդիմություն ունենք միայն տախտակի վրա, մի օր ասում են՝ 100 տոկոսով կառավարության հրաժարականն ենք պահանջում, հետո գնում են կառավարության հարցուպատասխանին ու դիմում են՝ հարգելի պարոն վարչապետ»,- նշել է Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ մենք այսօր պետական սահմանը պահող չունենք, Փաշինյանը մտածում է ոչ թե երկրի անվտանգությունն ապահովելու, այլ ընդդիմադիրներին կալանավորելու ուղղությամբ:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: