ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News
2021 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրեկան հանձնաժողով հայտ պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը։ Այս մասին 24news-ին տեղեկացրեց ԿԸՀ խոսնակ Հերմինե Հարությունյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը որևէ կուսակցություն կամ դաշինք հայտ չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մի շարք ուժեր հայտարարել են, որ պատրաստվում են մասնակցել ընտրություններին։
--00—ԼՄ