ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
System of a Down խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելով բռնապետական Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վրա:
«Անընդունելի է, որ կազմակերպություններն ու ընկերությունները շարունակում են գործարքները Ադրբեջանի նման բռնապետության հետ, որը պատերազմական հանցագործություններ է կատարում, խախտում է միջազգային իրավունքը՝ պահելով հայ ռազմագերիներին և անօրինական կերպով ներխուժելով Հայաստանի տարածք: Անընդունելի է»,- գրել է Թանկյանը:
--00--ԿԿ