ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News
«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM միջնորդագիրը ստորագրելու համար»։
Instagram-յան էջում նման կոչ է արել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ապա հավելել, որ, 1992 թվականից ի վեր, ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի դրանից՝ ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, այդ թվում՝ Հայաստան ներխուժելու փորձերի վրա։
--00—ԼՄ