ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Սարդարապատում կայացավ Մայիսի 28-ին նվիրված միջոցառումը, որին մասնակցում էր Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
Միջոցառման շրջանակում հնչեց երկու երգ՝ Հայաստանի հիմնը և «Սարդարապատը»։
Նշենք, որ միջոցառմանը ներկա չէին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
--00—ԼՄ