ԱԱԾ պետը հրաժարական է տալիս․ ԱԱԾ հինգ տնօրեն՝ երեք տարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

ԱԱԾ

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը հրաժարական է տվել: 24news-ը ի մի է բերել՝ քանի ԱԱԾ պետ է եղել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք: 

2018 թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն է նշանակվել Արթուր Գագիկի Վանեցյանը և պաշտոնավարել մինչև 2019 թ. սեպտեմբերի 16-ը: 

2019 թ. սեպտեմբերի 19-ից ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել գնդապետ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը: 2020թ-ի մարտի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն, ով պաշտոնավարել է մինչև 2020 թ. հունիսի 8-ը:

2020 թ. հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել գնդապետ Արգիշտի Էլբեկի Քյարամյանը և պաշտոնավարել մինչև 2020 թ. հոկտեմբերի 8-ը:

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող է նշանակվել գնդապետ Միքայել Վազգենի Համբարձումյանը:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Վաղարշակի Աբազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

--00--ԱԹ