ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի մասին հակապետական հայտարարություն արեց, որին պետք է հաջորդեր դատախազության, ԱԱԾ-ի միջնորդությունը՝ ձերբակալելու նրան։ Անկախության հռչակագիրը Հայաստանի 3-րդ Հանրապետության ծննդականն է, նրա ասածը դավաճանություն է մեր պետական շահերի նկատմամբ։ Այս մասին 24News-ին տված հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Համաձայն եմ իր հետ, այո, ինքն ապազգային տարր է և ողբերգություն է հայոց պետականության համար, քանի որ նա շարունակում է լինել վարչապետ»,- ավելացրեց պատգամավորը։ Խոսելով Դաշնակցության շրջաբերականի մասին Գալստյանը նշեց, որ դա կեղծ փաստաթուղթ է, ՀՅԴ ԳՄ տարբեր մարմինների կողմից պաշտոնական հայտարարություն է տարածվել, որ նման շրջաբերական չկա։ « Դաշնակցությունն իր 135-ամյա ողջ գործունեության ընթացքում ապացուցել է իր նվիրումը պետականությանը և ինքնիշխանությանը։ Անբարոյականություն է մեզ մեղադրել ինքնիշխանությունը վտանգելու մեջ»,- ընդգծեց նա։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ