ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ռուսական կողմի ներկայացուցիչներն իրենց դրոշներով Կութ գյուղում են։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
Նա նշեց, որ ռուսական կողմը սահմանազատման աշխատանքների համար է այնտեղ։
«Հստակորեն դեռ տեղեկություն չունեմ, թե ինչ աշխատանքներ են իրականացնում նրանք այս պահին, բայց գալու նպատակը սահմանազատումն է»,-ասաց Ավետյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածներում։
--0--ԿԿ