ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի է ունեցել Արցախյան 44֊օրյա պատերազմում զոհված լուսաղբյուրցիներ Մյասնիկ Սիմոնյանի, Արա Մադոյանի և Մանուկ Ավագյանի հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողությունը:
Ներկա էին Լոռու փոխմարզպետ Քաջայր Նիկողոսյանը, զինվորական այրեր, Սպիտակի Սբ. Հարություն եղեկեցու հոգևոր հովիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը, համայնքի ղեկավար Արամայիս Հակոբյանը, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:
Ներկաներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել զոհված հերոսների հիշատակին և ծաղիկներ խոնարհել խաչքարին։
--00--ԱՀ