ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Խորվաթիայում: Զագրեբում կայացած մարզմանը մասնակցել է 22 ֆուտբոլիստ, այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Ըստ աղբյուրի՝ Վարազդատ Հարոյանը նույնպես միացել է թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:
Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ է տվել մի շարք խաղացողների:
Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվել են ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվել են սովորական ռեժիմով:
Մայիսի 31-ին թիմը կանցկացնի նախախաղային մարզում՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում:
--00—ԼՄ