Խորվաթիան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համարում է կայունության նշանակալի քայլ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

photo_2025-03-15_12-57-53

Խորվաթիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, այն համարելով Հարավային Կովկասում կայունության և հաշտեցման նշանակալի քայլ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Խորվաթիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ:

«Մենք ողջունում ենք երկու կողմերին երկխոսության և խաղաղ կարգավորման իրենց հանձնառության համար, որը ճանապարհ է հարթում ընդլայնված համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և երկարաժամկետ բարգավաճման համար»,-նշված է գրառման մեջ: 

Խորվաթիայի ԱԳ նախարարությունը նաև հավելել է, որ որպես միջազգային իրավունքի և հակամարտությունների դիվանագիտական ​​ճանապարհով լուծման ուժեղ ջատագով՝ Խորվաթիան հավատարիմ է մնում՝ աջակցելու բոլոր ջանքերին, որոնք նպաստում են արդար և տևական խաղաղությանը:

--00—ՅՄ