ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի երկրորդ տասօրյակում այցերով կմեկնի Բելգիա և Ադրբեջան: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Էրդողանը հունիսի 13-14-ը Բրյուսելում բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ, իսկ հունիսի 14-16-ին կայցելի Ադրբեջան:
Հիշեցնենք՝ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների Էրդողանը առաջիկայում պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես` Շուշի այցելել:
--00—ԼՄ