ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Ադրբեջանը միշտ եղել է Չեխիայի հուսալի գործընկերը, այս մասին Բաքվում հայտարարել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովան, փոխանցում է «Ազատություն»-ը։
Բաքվում՝ Ադրբեջանի օրենսդիր մարմնի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության, Պեկարովան հայտարարել է՝ Չեխիան ուրախ է իր աջակցությունը հայտնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակությանը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարեկեցության հասնելու համար։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ չեխ պաշտոնյան նաև վստահեցրել է, որ ԵԽԽՎ-ից ադրբեջանական պատվիրակությանը վտարելու հարցի քննարկմանը Պրահան չի մասնակցել և չի աջակցել այդ քայլերին։
--00—ՅՄ