ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
Ադրբեջանում ավարտվել է Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված հայ զինծառայողների դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Խոսքը Խծաբերդում գերեվարված հայ զինծառայողների մասին է: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և «ադրբեջանական տարածքներում» կատարված այլ հանցավոր գործողությունների մեջ:
Ըստ Ադրբեջանի դատախազության ՝ Հրաչ Արզումանի Ավագյանին և Գեղամ Սամվելին Սերոբյանին ու ևս 12 հայ զինծառայողի մեղադրանք է առաջադրվել զենքի և զինամթերքի կիրառմամաբ ահաբեկչություն իրականանցնելու համար: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
--00—ՄՀ