Կաթողիկոսին սյունեցիները դիմավորել են «Գորիսի զանգեր» հուշարձանի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

նկար

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմավորել են «Գորիսի զանգեր» հուշարձանի մոտ։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վահրամ ավագ քահանա Մելիքյանը և կից լուսանկարներ հրապարակել։

Հիշեցնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնել է Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ։ Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։

նկար

նկար

--00—ԼՄ