ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Գեներալ -լեյտենանտ, «Արցախի հերոս» Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Այս մասին 24News-ը տեղեկացավ ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանից:
Նա նշեց, որ Աղաբեկյանը մնում է ԱՀ նախագահի խորհրդականը՝ հասարակական հիմունքներով:
Հիշեցնենք, որ Աղաբեկյանը Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական էր նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին։
--00--ԿԿ