ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News
Ժամը 08:00-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Քաղաքացիները քվեարկելու հնարավորություն կունենան 12 ժամ՝ մինչև 20:00-ն:
Ընտրության նախնական տվյալները կհրապարակվեն հունիսի 21-ին: Ընտրությունից հետո՝ 1 շաբաթվա ընթացքում, կհրավիրվի 8-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստ, որի ժամանակ ԱԺ անցած քաղաքական ուժերը կընտրեն ՀՀ վարչապետ:
Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյալների՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:
ԿԸՀ-ի կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը՝ ըստ համայնքների և ընտրական տեղամասերի: Ըստ այդմ՝ այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին, ընտրողը կարող է հավաստիանալ, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, ապա տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը և հասցեն:
ԿԸՀ-ի կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաև ստանալու տեղեկություն միևնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ:
Նշենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկությունն արդեն կայացել է. այն մեկնարկել էր հունիսի 11-ին՝ ժամը 08:00-ին, և տևել մինչև հունիսի 13-ը՝ ժամը 20:00-ն: Արդյունքը կհրապարակվի համապետական քվեարկության արդյունքների հետ:
Ստորև ներկայացնում են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.
- «Արդար Հայաստան» կուսակցություն,
- «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն,
- «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն,
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն,
- «Ազատություն» կուսակցություն,
- «Պատիվ ունեմ» դաշինք,
- «Միասնական Հայրենիք» կուսակցություն,
- «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն,
- «Հանրապետություն» կուսակցություն,
- «Հայոց Հայրենիք» կուսակցություն,
- «Ազատ Հայրենիք» դաշինք,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն,
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն,
- «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն,
- «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք,
- «Ազգային օրակարգ» կուսակցություն,
- «Վերելք» կուսակցություն,
- «Ազատական» կուսակցություն,
- «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն,
- «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն,
- «Հայաստան» դաշինք,
- «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն,
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:
--00—ԼՄ