ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News
Ուխտավորները և Արցախի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս և Գանձասար քրիստոնեական վանքեր: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնն իրականացնում է ուխտավորների ուղեկցումը դեպի վանք և նրանց անվտանգության ապահովումը: Այսօր ավելի քան 150 ուխտավորի ենք ուղեկցել Ստեփանակերտ քաղաքից»,-ասել է խաղաղապահ զորակազմի սպա Ալեքսանդր Կորոլյովը։
Ուղեկցումն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքից դեպի քրիստոնեական վանքեր և հակառակ ուղղությամբ։
--00—ՄՀ