ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Շվեդիայի վարչապետ Շտեֆեն Լևենը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն»։
Radio Sweden-ը հաղորդել է, որ լրացուցիչ ընտրություններ չեն կայանալու:
Հաղորդվում է, որ Լևենը խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենին խնդրել է փորձել նոր կառավարություն ձևավորել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիայի խորհրդարանում առաջին անգամ անվստահություն են հայտնել վարչապետին։
--00—ՄՀ