ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանը։
«Այս կրպակն էլ ապօրինի, հանրային շահի անտեսմամբ տեղադրվել էր Երևանի ամենակենտրոնում՝ Սպենդիարյան փողոցում։
Ապօրինի շինություններ կառուցած քաղաքացիները հաճախ խնդրում են ժամանակ տալ՝ «իրենց ձեռքով» շինությունները քանդելու համար: Քաղաքապետ Հայկ Մարությանը հորդորում է նրանց՝ ժամ առաջ քանդել ապօրինի կառույցները, որովհետև, երբ քաղաքապետարանի աշխատակիցները գան նրանց հետևից, արդեն ուշ է լինելու»:
--00—ՄՀ