ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել վերջին շրջանում սոցցանցում լայնորեն քննարկնող պարգևավճարների մասին, ապա նաև հրապարակել կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին ուղղված գումարի անդորրագիրը:
«Քանի որ երբեք պարգևավճար չեմ ստացել, ուստի ինչպես և խոստացել էի Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս` 429.000 դրամ:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բուժաշխատողներին իրենց հերոսական աշխատանքի համար»,-գրել է քաղաքապետը: