ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր՝ հունիսի 29–ին, այցելել է Էրեբունի օդանավակայան, որտեղ ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ, գնդապետ Գագիկ Ասլանյանն ու ռուսական ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Պետրովը ներկայացրել են ռազմաբազայում առկա ավիացիոն միջոցներն ու դրանց տեխնիկական բնութագրերը: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական ինքնաթիռների հնարավորություններին ծանոթացել է օդաչուի խցիկում: Վաղարշակ Հարությունյանին ներկայացվել են նաեւ ռազմական ինքնաթիռների սպառազինության որոշ նմուշներ:
Այցի ընթացքում քննարկվել են երկու երկրների ռազմաավիացիոն ուժերի համագործակցության ներկա վիճակը, համատեղ մարտական հերթապահության ընթացքն ու առաջիկա ծրագրերը:
--00--ԱՀ