ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքին, ասել էր՝ ցավում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլ»-ի կողմից առաջադրված քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական փուլում ակներև, հրապարակային աջակցություն չհայտնեց իր թիմին։
Արայիկ Հարությունյանն ընդգծել էր նաև, որ թեև այս պահին քաղաքապետի վերաբերյալ քննարկում չկա, սակայն պետք է հասկանալ՝ ինչպե՞ս անել, որ տվյալ հարցի հետ կապված որոշում կայացնեն, բայց դրանից չտուժի քաղաքային իշխանությունը:
Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ իշխանությունը քննարկում է Հայկ Մարությանից ազատվելու հարցը և արդեն ունի նախընտրած թեկնածու:
Երևանի ավագանու անդամներ Իզաբելլա Աբգարանը և Գրիգոր Երիցյանն անդրադարձել են շրջանառվող լուրերին՝ հիշեցնելով, որ քաղաքապետին ընտրել են երևանցիները, և չպետք է մոռանալ ՏԻՄ-ի անկախության մասին:
24News-ը Երևանի բնակիչներից հետաքրքրվեց՝ գո՞հ են արդյոք Հայկ Մարությանի աշխատանքից, ո՞ւմ են ցանկանում տեսնել քաղաքապետի պաշտոնում և ի՞նչ խնդիրներ կան, որոնք պետք է առաջնային լուծում ստանան:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ