ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Այսպես, զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։
--00—ՄՀ