ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
«Ընդդիմությունն այս ընտրությունների արդյունքում ստացավ ավելի արդյունավետ լծակ, այն է՝ կարծեք թե 1/3-ի խնդիր չի առաջանում ՍԴ դիմելու առումով։ Եթե հիշում եք, նախկինում ընդդիմադիր ուժերին չբավարարեց ձայների 1/3-ը, որպեսզի դիմեին ՍԴ, իսկ այժմ այս խնդիրը չկա։ Ցանկացած հարց, որը կլուծվի խորհրդարանում, բայց ընդդիմությունը համաձայն չի լինի, հնարավորություն ունի հարցը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Սա արդեն բավականին ուժեղ լծակ է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյանը։
«Իշխանությունը ձայների այսպիսի համամասնությամբ կարող է կատարել տարբեր մարմինների, դատավորների ընտրություն, օրենք կարող է ընդունել, բայց սահմանադրական փոփոխություններ, որոնք ավելի էական են, չի կարող, ինչպես արեց նախորդ գումարման ԱԺ-ում»,-նշել է Գյուլումյանը։
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային և ներքաղաքական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում:
--00--ԿԿ