ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News
Իշխանությունը պաշտոններից զրկելու գործընթացին գնաց՝ ցույց տալու սեփական անկարողությունը, դա որևէ կերպ չի ազդի մեր պայքարի վրա: Այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Պատգամավորի խոսքով՝ իշխանությունը վախենում է արթնացած հանրությունից և ցանկանում է նման քայլերով զսպել ընդդիմությանը:
«Այս իշխանության կողմից զավթված ԱԺ-ում մանդատ ունենալը որևէ առավելություն չէ, երբ տեսնում եմ իշխանության նյարդային ջղաձգումները, թե ինչպես են արձագանքում Աժ չեկող ընդդիմադիր պատգամավորներին, հասկանում եմ, որ ճիշտ ճանապարհին ենք»,- ավելացրեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում։