ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 7, 24News
Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի որոշման համաձայն, շփման գծում տեղակայվել է 27 դիտակետ, որոնք ապահովում են բնակիչների և տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժը, փախստականների վերադարձը իրենց տները:
Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնն իրականացրել է ավելի քան 2 հազար մարդասիրական գործողություն՝ անհրաժեշտ ապրանքների, սննդի պարագաների, ավելի քան 30,2 տոննա քաշով դեղամիջոցների բաշխմամբ` կարիքավորներին:
Ռուս խաղաղապահներն աջակցել են 13 դպրոցում ուսումնական գործընթացի վերսկսմանը, որոնցում ավելի քան 6 հազար դպրոցական վերադարձել են դասերի:
Ռուսաստանի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 1500 բնակիչի: Հիվանդանոցներն ու գյուղական բուժկետերը ստացել են 2810 կգ անհրաժեշտ դեղամիջոց, սեպտիկներ, վիրակապեր և այլ գույք: Ավելի քան 600 միավոր տարբեր բժշկական սարքավորումներ տեղափոխվել են քաղաքային հիվանդանոցներ:
Լեռնային Ղարաբաղի տարածքում անվտանգության ապահովման ուղղությամբ ռուս խաղաղապահների գործունեության շնորհիվ վերականգնվել է ավելի քան 80 կմ էլեկտրահաղորդման գիծ, ավելի քան 30 տրանսֆորմատորային ենթակայան, ինչը հնարավորություն է տվել ապահովել 63 բնակավայրի էլեկտրականությունը։
Նոր ջրատարների կառուցման շնորհիվ տասնչորս բնակավայր ապահովված է ջրով։
Սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ ավելի քան 1750 ուխտավորի ուղեկցում են տաճարները։
--00—ՄՀ