ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Սերբիան համոզված է, որ Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելն անհնար է առանց Ռուսաստանի համաձայնության։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ մեկնաբանությունում հայտնել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։
«Ոչ, իհարկե, առանց երկու կողմերի համաձայնության դա անհնար է»,- ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
«Նման քայլը կնշանակի, որ նրանք փորձում են իրենց ռազմական ներկայությունը պարտադրել ուկրաինական կամ ռուսական հողի վրա»,- հավելել է նա։
--00—ՅՄ