ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
«Ռուս սահմանապահները պետք է տեղայակվեն Կութ գյուղի վերևի հատվածում»,-այս մասին 24News-ին ասաց Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը:
«15 օր առաջ տարածքը ուսումնասիրել են, բայց դեռ չեն եկել, ասացին, որ պատրաստի տնակներ են տեղակայելու սահմանին: Մարզպետն ասել է, որ արդեն Հայաստանում են»,- նշեց նա:
Համայնքի ղեկավարի կարծիքով՝ ռուս սահմանապահների տեղակայումը կարող է թոթափել սահմանում լարված իրավիճակը:
Անդրադառնալով բնակիչների տրամադրվածությանը, Չիտչյանը նշեց.
«Կութում իրավիճակը հանգիստ է, բայց բնակիչները խոտհարքի համար անհանգիստ են՝ խոտի շրջանն է, պետք է անասնակեր դիզեն, բայց չեն կարողանում բարձրանալ այդ տարածքներ, սպասում են ռուսները գան, որից հետո կկարողանան խոտ քաղել և ձմեռվա անասնակերը կուտակել»:
--00--ԿԿ