ԵՐԵՎԱՆ, ՀՈւLԻՍԻ 8, 24News
Վատիկանում պատմել են, որ իրահատությունից հետո Հռոմի պապի ջերմությունը երեկոյան բարձրացել է։ Միևնույն ժամանակ, բժշկական զննումը չի հայտնաբերել որևէ պաթոլոգիա: Այս մասին հայտնել է Սուրբ Աթոռի տպագրական ծառայության ղեկավար Մատեո Բրունին:
«Երեկոյան պոնտիֆիկոսի ջերմությունը ժամանակավոր բարձրացել է: Այսօր առավոտյան նա ստուգում է անցել, նկարել են կրծքավանդակը, արդյունքները որեւէ խնդիր չեն հայտնաբերել»,-ասվում է Սուրբ աթոռի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հռոմի պապը շարունակում է պլանային բուժումը: Ավելի վաղ հաղորդվել է, որ նա հիվանդանոցում կմնա 7 օր:
--00—ՄՀ