ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
««Մասոնները» և «Սորոսը» ծրագիր ունեն ոչնչացնել Հայաստանը, իշխանությունը սպասարկում է նրանց շահը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանը։
Նրա համոզմամբ՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հեռացումը կարող է կապված լինել Տավուշում անկլավների վերադարձի հետ։
Գրիգորյանը պատմեց, որ ինքը ծառայել է Խաչատուրովի հետ՝ վերջինիս բնութագրելով որպես վճռական հրամանատար։
Մեր զրուցակցի կարծիքով՝ Գրիգորի Խաչատուրովին հիմա հետապնդում են, ինչպես վերջին տարիներին հետապնդում են հորը՝ նախկին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԿԿ