ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Հուլիսի 14-ին` ժամը 22:12-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 25-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը և ուղևորը (Հ․ Ս․, ծնված 2010 թ) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արտաշատի ԲԿ, որտեղ Ա. Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ.Ս․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել, փակել գազի բալոնի փականը և մոտեցրել ավտոքարշակին։
--00—ԼՄ