ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 20-ին, ժամը 12:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Գ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Վարդան Գ.-ն և ուղևորներ Վահե Ս.-ն (ծնված 1988 թ.), Աշոտ Խ.-ն (ծնված 1989 թ.), Ռուբեն Մ.-ն (ծնված 1987 թ.) և Նապոլեոն Մ.-ն (ծնված 1982 թ.) հոսպիտալացվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժիշկները Ռուբեն և Նապոլեոն Մ.-երի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Վարդան Գ.-ին և Վահե Ս.-ին տեղափոխել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Աշոտ Խ.-ն մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին: