ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով՝ Ստամբուլի համալսարանում կստեղծվի «Ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ուսումնասիրության միջազգային ինստիտուտ»: Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ Թուրքիայում ստեղծվել էր ինստիտուտ` հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունն առաջ տանելու համար:
--00--ԿԿ